Հասարակություն

Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի snowstorm
18-ին՝ ժամը  09:30-ի դրությամբ, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում ձյուն է
տեղում, իսկ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում  տեղ-տեղ
մերկասառույց է:

Մեղրու տարածաշրջանում խիտ  մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն
ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման
աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել
բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի  նախարարության
լրատվական ծառայություն

Կարդացեք նաև

Back to top button