
Նկարը՝ Reuters-ի եւ AP-ի
Նիգերիայի Յոլա նահանգում նոյեմբերի 17-ի երեկոյան պայթյուն է որոտացել, որի հետեւանքով ավելի քան 30 մարդ է մահացել, եւս 80-ը վիրավորվել է: Պայթյունը տեղի է ունեցել երեկոյան աղոթքից հետո, երբ մարդիկ սկսել են հեռանալ մզկիթից:
Դեռեւս որեւէ ահաբեկչական խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի պատասխանատվությունը, սակայն դիտորդների կարծիքով, դա «Բոկո Հարամ» արմատական խմբավորման ձեռագիրն է, որը պարբերաբար Նիգերիայի հյուսիս-արեւելքում դիվերսիաներ է իրականացնում, գրում է ՏԱՍՍ-ը:




