

Արդեն 6-րդ տարին է՝ Հայաստանում անցկացվում է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակաբաշխությունը: Մրցանակը յուրաքանչյուր տարի շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի, ում ներդրումները հայաստանյան ՏՏ ոլորտում դրական անդրադարձ են ունեցել տեխնոլգիական, կրթական, ձեռնարկատիրական եւ ֆինանսական ոլորտներում: Համաշխարհային ՏՏ մրցանակի վեցերորդ մրցանակակիրը «Կասպերսկի» լաբորատորիայի գործադիր տնօրեն, կիբերանվտանգության աշխարհահռչակ մասնագետ Եվգենի Կասպերսկին է: Լինելով աշխարհում և կինբերանվտանգության ոլորտում ամենահայտնի անձանցինց մեկը՝ Եվգենի Կասպերսկին իր մրցանակը կստանա այսօր նախագահական նստավայրում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Մինչ այդ Կասպերսկին այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, հանդիպել բուհի ղեկավար անձնակազմի, ուսանողության հետ:
«Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկու այցը Հայաստան շարունակվում է:
ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակի դափնեկիրն այսօր այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, որտեղ նրան բուհի գիտական խորհրդի որոշմամբ շնորհվեց բուհի բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալ: Հաշվի առնելով, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների համար հիանալի հնարավորություն է ոլորտի հիմնարար հայտնագործություններին և նորագույն նվաճումներին ծանոթանալ դրանց իսկ հեղինակներից, Եվգենի Կասպերսկին հանդես եկավ դասախոսությամբ:
Տեղեկատվական Տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում առկա վտանգները Կասպերսկին դասակարգեց 3 հիմնական խմբի՝ կիբերհանցագործություններ, կիբերլրտեսության ռիսկերի աճ և առանցքային ենթակառուցվածքները վնասելուն ուղղված կիբերզենքերի կիրառման վտանգներ: Կասպերսկու կանխատեսումներով՝ թվային սարքավորումների և համակարգերի լայն կիրառումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ աշխարհը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության վտագների առջև:
Նշենք, որ այսօր Կասպերսկին կայցելի նաև նախագահական նստավայր, որտեղ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը կիբերանվտանգության ամենահայտնի մասնագետին կհանձնի ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի մրցանակը:




