

Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել ՀՀ և ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստը: Խորհուրդը հիմնադրվել է 2015թ մայիսի 7-ին ՀՀ և ԱՄՆ կառավաությունների միջև ստորագրված առևտրի և նրեդրումների շրջանակային համաձայանգրի հիմա վրա: Հայաստանի պատվիրակության ղեկավարը և Խորհրդի նիստի հայկական կողմի համանախագահն է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ ԱՄՆ պատվիարկության ղեկավարը և ամերիկյան կողմի համանախագահն է՝ ԱՄՆ Առևտրի փոխներկայացուցչի տեղակալ Բեթսի Հաֆերնը:
Տնտեսության ոլորտի պատասխանատուները միաբերան պնդում են՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավվել է, ապացույցը վեջին հինգ տարիների ընթացքում մեր երկրի դիրքերի բարելավումն է՝ DOOING BIZNESS ամենամյա զեկույցում: Սակայն, Հայաստանում ԱՄՆ արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի դիտարկմամբ, Հայաստանում պետք է ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծել: Դեսպանը մեր երկրի գործարար միջավայրի խնդիրներին անդրադրարձավ այսօր մեկնարկած ՀՀ և ԱՄՆ առևտրի և ներդրումների հարցերով խորհրդի առաջին նիստին նախորդած ճեպազրույցի ժամանակ:
«Հանդիպումների շրջանակներում մեր նպատակն է այն է, որպեսզի Հայաստանում ներդրումների համար գրավիչ միջավայր ձևավորվի: Այս համաժողովի շրջանակում ոչ հայկական, ոչ ամերիկյան կողմից որևէ մեկը չի կարող ամերիկյան գործարարներին հրահանգել, որպեսզի գան ո ւ ներդրումներ կատարեն Հայաստանում: Նույնն է նաև նաև հայ ներդրողների մասով, ԱՄՆ –ում նրանց որևէ մեկը չի կարող հրահանգել, որ այնտեղ գնան ու ներդրումներ անեն»:
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը շարունակում է պնդել՝ Հայաստանում օտարերկյա ներդրումների ծավալը ոչ թե նվազում է, այլ քիչ՝ սակայն, ավելանում:
«Ես ևս մեկ անգամ կրկնում եմ ներդրումների նվազում չկա, դուք անընդհատ շեշտում եք՝ չլսելով պետական մարմինների բազամթիվ հայտարարությունները , որ կա ներդրումների փոքր , սակայն, ավելացում: Ընդհանուր առմամբ, օտարեկրյա ներդրումերն ավելացել են 4,7 մլրդ դրամ: : 2014-2015թթ համեմատությունը օտարերկյա ներդրումների մասով կախված էր գազպրոմի հետ գործաքից: Կարծում եմ, որ այս տարվա Որոտանի գործարքը այդ մասը նույնպես կփակի»:
Նախարարը չպատասխանեց բարձաստիճան պաշտոնյաների ու նրանց հարազատների բիզնես գործունեություն ծավալելուն վերաբերող հարցերին, և թե ինչպես են կարողանալու հավասար մրցակցային պայմաններ ստեղծել՝ բոլորի համար, տեղեկացրեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի ու մրցակցային հավասար պայմանների ստեղծման համար համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն կա: Բացի այդ, կարևորեց նաև օրենսդրության կատարելագործումը, նախատեսվում է վերանայել օտարերկյա ներդրումների մասին գործող օրենսդրությունը, մշակված է նաև ներդրումային ճանապարհային քարտեզը: Արտոնությունների տարբեր սխեմաներ կմշակեն՝ օտարեկրյա ներդրումները խրախուսելու համար, նախատեսվում է ներդնել բիզնես նաև օմբուդսմենի ինստիտուտը:
Երկուստեք քննարկվում է նաև կրկնակի հարկումից ազատվելու հարցը: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճմշարիտյանի կարծիքով՝ հնարավորություններն ավելի կմեծանան: ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ ու լիզաոր դեսպան Ռիչարդ Միլսի փոխանցմամբ, ԱՄՆ կառավարությունը խնդրել է տրամադրել որոշակի տեղեկություններ, որոնցով հիմնավորվում է, թե ինչու է այս պահին անհրաժեշտ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը:




