
Նկարը՝ ECPAD via AP-ի
Ֆրանսիական ռազմաօդային ուժերը զանգվածային հարված են հասցրել Սիրիայի Ռաքքա քաղաքում ԻԼԻՊ խմբավորման դիրքերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ հարվածի արդյունքում ոչնչացվել է ԻԼԻՊ-ի հրամանատարական կետ և ուսումնամարզական ճամբար։ Ընդհանուր առմամբ կործանիչները նետել են 20 ռումբ։




