Միջազգային

G20-ի գագաթաժողովը Անթալիայում

 

Նկարները՝ ՏԱՍՍ-ի
g20
Նախօրեին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկած G20-ի 10-րդ հոբելյանական գագաթաժողովի օրակարգային հարցերը վերաբերել են ԱՄՀ բարեփոխումներին, քսանյակի երկրների ռազմավարությանը, զբաղվածության աճին, այդ թվում երիտասարդական գործազրկության դեմ պայքարին, ինչպես նաեւ ահաբեկչական կազմակերպությունների՝ առաջին հերթին ԻՊ դեմ պայքարին:

Գագաթաժողովին ներկա են գտնվել քսանյակի երկրների գրեթե բոլոր առաջնորդները, այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օմաբան,  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չեղարկել էր գագաթաժողովին իր մասնակցությունը փարիզյան ահաբեկչությունների պատճառով:
putin-obama

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ եւ ԱՄՆ առաջնորդները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել: Շուրջ 20 րոպե տեւած առանձնազրույցին ներկան են գտնվել միայն թարգմանիչները:

INTERFAX-ի փոխանցմամբ` ՌԴ և ԱՄՆ նախագահները առանձնազրույցի ժամանակ քննարկել են Սիրիայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Կարդացեք նաև

Back to top button