
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է 3 ամսով երկարաձգել երկրում հայտարարված արտակարգ դրությունը` պայմանավորված ահաբեկչական վտանգով:
Այս մասին հայտնում է Frace Presse գործակալությունը՝ հղում անելով խորհրդարանական աղբյուրին։ Համապատասխան օրինագիծը չորեքշաբթի կներկայացվի նախարարների խորհրդի դիտարկմանը: Այնուհետև առաջարկը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից: Ֆրանսիայի օրենսդրության համաձայն` արտակարգ դրության` ավելի քան 12 օրով երկարաձգման առաջարկը կարող է ուժի մեջ մտնել միայն պատգամավորների քվեարկությամբ:




