Միջազգային

Ֆրանսիայում եռօրյա սուգ է հայտարվել

marlenahovsepyan
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «պատերազմի ակտ» իր երկրի դեմ: «Այն, ինչ տեղի է ունեցել երեկ Փարիզում, պատերազմի ակտ է, և նայելով պատերազմի աչքերին երկիրը պետք՝ համապատասխան որոշումներ կայացնի: Դա ռազմական գործողություններ էին, որոնք իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական բանակը այն արժեքների դեմ, որոնց դավանում է Ֆրանսիան: Դա բացարձակ բարբարոսական գործողություն է»,- Le Figaro-ի փոխանցմամբ ասել է Ֆրանսուա Օլանդը:
Հավելենք, որ Ֆրանսիայում այսօրվանից հայտարարվել է եռօրյա սուգ:
Back to top button