Նկարը՝ Global Look Press-ի

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայի պատմության մեջ ամենախոշոր ահաբեկչական հարձակումների հաջորդ իսկ օրը հրապարակել է տեսանյութ, որում ֆրանսիացիներին սպառնում է նոր հարձակումներով:
«Քանի դեռ դուք շարունակում եք ռմբոկոծել մեզ, խաղաղության մեջ չեք ապրի: Դուք կվախենաք անգամ շուկա մեկնել», — տեսանյութում հայտարարում է ահաբեկիչներից մեկը:
РБК-ի փոխանցմամբ, հայտնի չէ, թե երբ է տեսագրվել սպառնալիքը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսլամական պետությունը ստանձնել էր Փարիզի արյունալի ահաբեկչության պատասխանատվությունը:




