
Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինը ցավակցական հեռագիր է հղել իր Ֆրանսիացի պաշտոնակցին՝ Ֆրանսիայում նախօրեին տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների կապակցությամբ:
Պուտինն ընդգծել է, որ Փարիզի ողբերգական իրադարձությունները վկայում են ահաբեկիչության բարբարոսական էության և ողջ մարդությանը նետված մարտահրավերի մասին:
«Ակնհայտ է, որ այս չարիքի դեմ պայքարում անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության ներուժի իրական համախմբում», Ֆրանսիայի նախագահին հղած ցավակցական հեռագրում գրել՝ Ռուսաստանի նախագահը՝ առաջարկելով նաև ռուսական կողմի աջակցությունը ահաբեկչությունների կազմակերպիչներին բացահայտելու գործում:




