
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը չի մասնակցի թուրքական Անթալիայում կայանալիք G20-ի գագաթաժողովին՝ նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով:
Նրա փոխարեն նոյեմբերի 15-ին կայանալիք գագաթաժողովին կմասնակցի երկրի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը:




