Միջազգային

Քրդերն ազատագրել են Սինջարը

marlenahovsepyan
Քրդերն ազատագրել են Իսլամական պետության կողմից ավելի վաղ գրավված Սինջար քաղաքը Իրաքի հյուսիսում, հայտնել է Ռոյթեր գործակալության թղթակիցը դեպքի վայրից: Քրդական ռազմականացված Փեշմերգա խմբավորումնան հարյուրավոր մարտիկներ մտել են քաղաք, ինչպես նաև գրավել են դիրքեր Իսլամական պետության գրոհայինների համար զենքի մատակարարման հիմնական ուղի հանդիսացող Մոսուլն ու Ռաքքան  կապող ճանապարհին:

Փեշմերգայի անդմաները երեկ առավոտյան սկսել էին իրականացրել խոշոր գործողություն Սինջարն ազատագրելու համար, քաղաքն ահաբեկիչները գրավել էին անցյալ տարվա օգոստոսի առաջին օրերին: Սինջարը Իրաքում եզդիների բնակության խոշոր կենտրոն էր: Ահաբեկիրներն այցյալ տարի այնտեղ իրականացնելով եզդիների կոտորած: Սպանվել էր շուրջ 5.000 եզդի տղամարդ, իսկ  հազարավոր կանայք՝ ենթարկվել ստրկության:

Կարդացեք նաև

Back to top button