Մշակույթ

Տիկնային թատրոնը 80 տարեկան է

aidaavetisyan
Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնն 80 տարեկան է: Ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով:  Բազմամյա պատմություն անցած թատրոնի կարևորագույն գաղափարը՝ քայլել ժամանակին համահունչ և մնալ երիտասարդ:  հիմնադրումից ի վեր թատրոնը մասնակցում է  թատերական փառատոների Եվրոպայում և ողջ աշխարհում՝ ստանալով  բազմաթիվ մրցանակների: Թատրոնի 80-ամյա հոբելյանը մեկնարկել է Անի Հովակի նկարների ցուցահանդեսով, որը ներկայացված է  թատրոնի սրահներից մեկում: Իսկ վաղը կկայանա մշակութային այս օջախի 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:

 

 

Իմաստության և մանկամտության համաձուլումից  ստացվում է  Տիկնիկային  թատրոն:  Թատրոնը 1988 թվականից ղեկավարող Ռուբեն Բաբայանը նշում է, որ  այն ով չգիտի ինչ է թատրոնը անընդհատ փնտրտուքների մեջ է, իսկ երբ հասկանում ես թատրոնն ինչ է, ապա ժամանակն է փոխել գործունեության ոլորտը:

«Մենք այդ փնտրտուքների մեջ ենք, թե ինչը թատրոն չի մենք գիտենք, սակայն  չգիտենք  ինչ է թատրոնը»:

Հենց այս չիմացությունն էլ  հնարավորություն է ընձեռում թատրոնի անձնակազմին մշտապես փնտրել բեմական նոր ձևեր, նոր լեզու: Տիկնիկային թատրոնի  որդեգրած քաղաքականությունն է՝ համահունչ քայել թատերական միջազգային կյանքին, ինչը, թատրոնի գրական մասի վարիչ Արա Խզմալյանի վստահեցմամբ, իրականացվում է բարձր մակարդակով:

«Դրա վկայությունն է թատրոնի տարբեր ռեժիսորների բեմադրությունները  փառատոնների մասնակցելը»:

Իսկ նոյեմբերի 24-ին  Գերմանիայում անցկացվող  միջազգային փառատոնին թատրոնը կմասնակցի Աիդա Սիմոնի «Պրո Շամիրամ» բալետային  ներկայացմամբ: Չնայած իր անցած  դժվարին ուղուն՝ Տիկնիկային թատրոնը կերտել է հարուստ  պատմություն:  Չի դադարել աշխատել  նույնիսկս պատերազմական տարիներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հիշում է, երբ 1988 թվականի արցախյան պատերազմի տարիներին հանրահավաքի մասնկիցները երեխաներին թողնում էին թատրոնում:

Մշտարթուն  թատրոնն իր այս տարվա ընթացքում 6 նոր ներկայացում է ցուցադրել: Հիմա էլ պատրաստվում  են Նոր տարվա ներկայացմանը: Երեխաների բարոյահոգեբանական և գեղագիտական կրթությամբ զբաղվող մշակութային օջախի  նպատակն է ներկայացվող հեքիաթները փոքրիկ հանդիսատեսին մատուցել այնպես, որ արտացոլի այսօրվա օրը:  Թատրոնի խաղացանկում թումանյանական մոտ 7 գործ, որոնք թեև պահպանել են հեղինակի խորը հոգին, սակայն բեմադրվել են  ժամանակի պահանջներին համահունչ:

Թատրոնն արդեն աշխատում է  2016 թվականի ծրագրերի շուրջ: Առաջին անգամ խաղացանկում կներկայացվեն ստվերային ներկայացումներ, կվերականգնվեն մի քանի լավագույն ներկայացումներ՝ Ղազարոս Աղայանի «Անահիտը», Հիսուս Քրիստոսի ծննդյան պատմությունը կմատուցվեն նորովի:

Կարդացեք նաև

Back to top button