Միջազգային

Տասնյակ զոհեր եւ վիրավորներ՝ Բեյրութի պայթյուններից

Նկարը՝ Դայլի սթարի

Առնվազն 25 մարդ զոհվել, ավելի քան 40-ը վիրավորվել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը: Պայթյունները որոտացել են Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջաններից մեկի մարդաշատ փողոցում, որտեղ բնակվում են հիմնականում շիա մահմեդականները: Reuters-ի փոխանցմամբ՝ պայթյուններն իրականացրել են 2 մահապարտ ահաբեկիչներ:

Իրավապահները ահաբեկչության համար պատասխանատու են համարում «Իսլամական պետությանը»:

Շրջանը, որտեղ որոտացել են պայթյունները, վերահսկվում է Հեզբոլլահ շարժման ներկայացուցիչների կողմից:

 

Back to top button