
84 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ լրագրող Վիլեն Մարտիկյանը: Նա իր լրագրողական գործունեությունը սկսել է «Ավանգարդ» թերթում՝ ղեկավարելով թերթի արվեստի բաժինը: Վիլեն Մարտիկյանը Հայաստանի մարզական լրագրության հիմնադիրներից էր: Նրա ստորագրությամբ է լույս տեսել ժամանակին մեծ հեղինակություն վայելող «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի առաջին համարը: Նա երկար տարիներ եղել է թերթի խմբագիրը:
1970-ականներից աշխատել է հեռուստառադիոպետկոմում: Եղել է գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագրի տեղակալը, հիմնադրել է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման» կենտրոնը, եղել դրա ղեկավարը:
1998-2003 թթ-ին Մարտիկյանը ղեկավարել է Հանրային Ռադիոյի լրատվական ծառայությունը: Վերջին տարիներին Հայաստանի հանրային ռադիոյի ծրագրերի թողարկման տնօրենն էր: Նրա հիշատակը միշտ վառ կմնա նրա ընկերների, հարազատների ու մտերիմների շրջանում:
Նկարները՝ Վիլեն Մարտիկյանի անձնական արխիվից






