Հասարակություն

«Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմով բացահայտվում է Չարդախլուի գաղտնիքները

alisagevorgyan
ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Չարդախլու-հերոսների հայրենիք» փաստագրական ֆիլմի շնորհանդեսը, որը ռեժիսոր  Ռուբեն Գրիգորյանի հեղինակած  «Հայոց արևելից կողմերի պատմություն-Արցախ» շարքի հերթական ֆիլմն է: Նոր ֆիլմում հեղինակը փորձել է  բացահայտել բազմաթիվ հերոսներ ծնած Չարդախլուի գաղտնիքը: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտին են հասցվել ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից «Արեալ» մշակութային ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի միջոցով:

 

 

Չարդախլուն եզակի գյուղ է՝ հայտնի որպես մարշալների ու  գեներալների  հայրենիք: Գյուղ, որը է տվել է Գեորգիևյան «Ոսկե խաչի» 5 ասպետ, երկու մարշալ, 11 գեներալ, Խորհրդային միության յոթ հերոս,  ավելի քան 50 գնդապետ: Չարդախլուի պատմությունը սկիզբ է առնում դարերի խորքից, ինչի մասին վկայում են նրա բազմաթիվ մշակութային հուշարձանները: 1988-ի հայտնի իրադարձությունների հետևանքով գյուղի բնակչությունը  բռնի տեղահանվեց ու  ցրվեց աշխահով մեկ:

Բարեբախտաբար նրանց մեծ մասը տեղափոխվեց Հայաստան ու ապաստան գտավ Տավուշի մարզի Զորական գյուղում: Ռուբեն Գրիգորյանի «Չարդախլու-հերոսների հայրենիք»  փաստագրական ֆիլմում բազմաթիվ հերոսներ ծնած Չարդախլուի ու նրա զավակների հերոսական պատմությունն է: Ռեժիսորը խոստովանեց, որ բարդ էր նկարահանել ֆիլմ Ադրբեջանի տարածքում գտնվող գյուղի մասին, որտեղ հայ մարդու մուտքն անհնար է, ուստի ստիպված է եղել օգտվել տարբեր աղբյուրներից:

ԵՀՊ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի գնահատմամբ Ադրբեջանի կողմից պատմության կեղծարարության պայմաններում ֆիլմը փաստագրական կարևոր արժեք է ներկայացնում:

«Բանակցային գործընթացքում պետք է ներկայացնել  նաև հայկական կողմի տարածքային կորուստները, որոնցից մեկն էլ Չարդախլուն է»,-ասում է պատմաբանը: Ադրբեջանցիների կողմից անվանափոխված ու այսօր արդեն  Չեյլիբել դարձած Չարդախլու անվանումն, ըստ նրա , մեկնաբանվում է որպես  չորս լեռների հովիտ: Գյուղի անվան առնչությամբ ֆիլմի պրոդյուսեր Աիդա Ահարոնյանը ներկայացնում է մեկ այլ վարկած ևս:

Չարդախլուն հայաթափվեց 88 թվականի նոյեմբերյան այս օրերին: Այնտեղ մնացին հայակակն հողն ու ջուրը, մարշալ Բաբաջանյանի անվան դպրոցն ու Հովհաննես Բաղրամյանի անվան կոլտնտեսությունը, Աֆղանստանում զոհված գնդապետ Ռ․ Խաչատրյանի անվան մայրուղին, Խաչի սարն ու Ղարամօղլին, Մայր հուշարձանը, հինավուրց  բազմաթիվ հուշարձաններ ու հայկական գերազմանները: Նշվածներից այսօր գրեթե ոչինչ չի մնացել:

Կարդացեք նաև

Back to top button