Միջազգային

ՌԴ նախագահը չի մասնակցի ԱԽՏՀ գագաթաժողովին

Ռուսաստանի նախագահը չի մասնակցի Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովին: Ռուսական պատվիրակությունը հանդիպմանը կգլխավորի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Վլադիմիր Պուտինի՝ մասնակցությունից հրաժարվելու որոշումը մեկնաբանելով, Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ենթադրություններն այն մասին, թե պատճառը Մեդվեդևի և Օբամայի միջև առավել բարիդրացիական հարաբերութուններն են:

«Դա սխալ գնահատական է, այն վկայում է, որ կա Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ռուսական քաղաքականության թյուրըմբռնում»: Պեսկովն ասել է, որ Մեդվեդևը Հարավ-Արևելյան Ասիայում այլ հանդիպումներ պետք է անկացնի, այդ պատճառով որոշվել է, որ ռուսական պատվիրակությունը պետք է գլխավորի հենց վարչապետը: Ասիա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովը կայանալու է Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում նոյեմբերի 18-ից 19-ը:

Կառույցի մաս են կազմում 21 երկներ:

Նախորդ գագաթաժողովի շրջանակներում կայացել էր Ռուսաստանի և Միացյալ նահանգների նախագահների հանդիպումը: Պուտինն ու Օբանան քննարկել էին ուկրաինական հակամարտությունը:

Ի դեպ նշենք, որ ԱՏԽՀ գագաթաժողովից հետո, աշխարհի ամենահզոր տնտեսություն ունեցող պետությունների առաջնորդները նոյեմբերի 15-ից 16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում կհանդիպեն «Մեծ քսանյակի» 10-րդ գագաթաժողովի շրջանակներում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է, որ արդեն պատրաստ է ՌԴ նախագահ Պուտինի օրակարգը: Սակայն չի հրապարակվել, թե ում հետ է ՌԴ նախագահը հանդիպելու: Չի բացառվում, որ Անթալիայում տեղի կունենա Պուտին-Օբամա հանդիպումը:

Կարդացեք նաև

Back to top button