Հասարակություն

«Այո» թե «Ոչ». վիճաբանություն համայնքների խոշորացման շուրջ

lenabadeyan

Այսօր Աժ-ի արտահերթ նիստում առաջին քայլն է արվել սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեությունը հարկերից ազատելու ուղղությամբ: Խորհրդարանը միաձայն՝ 103 կողմ քվեարկությամբ առայժմ առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության ներկայացրած համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Մինչեւ հերթական հարցի քննարկումը պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին նաեւ մեկ տասնյակին հասնող օրինագծեր եւս: Դրանք են Դատական օրենսգրքում փոփոխությունները, Հարկերի մասին օրենքում լրացումը, ԿԲ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով սահմանվում է, որ ԿԲ նախագահը կարող է ունենալ նաև երկրորդ տեղակալ:

Թեեւ պատգամավորները դեռ չեն սպառել այս արտահերթ նիստի օրակարգը, բայց արդեն հայտնի է, որ այս արտահերթի ավատից անմիջապես հետո Կառավարությունն առաջարկելու է հրավիրել եւս մեկ արտահերթ՝ օրակարգում ունենով ընդամենը երկու հարց: Երկուսն էլ առնչվելու են բիզնեսի համար իրավիճակի հեշտացմանը: Այս նախաձեռնություններն, ինչպես հայտնի է, Համաշխարհային բանկի հետ ունեցած պայմանավորվածությունների սահմանում է:

Այսօր Աժ-ում Հանրաքվեի «այո» եւ «ոչ»-ի վիճաբանությունն էր, բայց այս անգամ խոսքը ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլ Վարչատարածքային բաժանման մասին օրենքում փոփոխությունների եւ լրացումների մասին է: Այլ կերպ ասած՝ Կառավարությունը փորձում է իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր, որում ներառված է շուրջ 22 համայնք: 3 համայնքը խոշորացվելու են՝ ի հաշիվ մյուսների, եւ այդ համաձայնությունը ստանալու համար համապատասխան համայքնենրում արդեն իրականացվել է Հանրաքվե:

Կարդացեք նաև

Back to top button