Մշակույթ

Ուրախ եւ գունեղ շոու՝ «Մանակական Եվրատեսիլ 2015»-ում

sonahakobyan
«Մանակական Եվրատեսիլն» այս տարի անցկացվելու է նոյեմբերի 21-ին՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մանկական Եվրատեսիլի մասնակից երկրներն այս տարի 17-ն են: Հայաստանը ներկայացնելու է  12 ամյա Միկան «Love» երգով:  Սպասվում է ուրախ և գունավոր շոու, ներկայացնելով Հայաստանյան մասնակցի կատարումը, նշել է Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Մրցույթի այս տարվա նշանաբանն է Discover, թարգմանաբար՝ «բացահայտիր»:

 

«Մանակական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնի Միկան: Մրցութային «Love» խորագիրը կրող երգը ռոքնռոլ ժանրի է, ինչը նորություն է մրցույթին հայաստանյան մասնակցության պատմության մեջ:

12 ամյա Միքայել Վարոսյանը՝ նույն ինքը Միկան, երաժշտության ասպարեզում իր առաջին քայլերն արել է դեռևս 6 տարեկանում, և արդեն 2013 թվականից մասնակցում է ամենատարբեր միջազգային մրցույթների և արժանացել մրցանակների: Միկան ի դեպ առաջին անգամ չէ, որ փորձում է Հայաստանը ներկայացնել Մանկական Եվրատեսիլում:

Մրցութային «Love» երգի տեսահոլովակում ներկայացվում է սիրո և երջանկության մի մեծ ընկերություն, որտեղ Միկան՝ գլխավոր կուպիդոնը, և իր աշխատակիցները մշակում ու կառավարում են աշխարհի բոլոր սիրային հարցերը: Կուպիդենի աշխատանքը մեծ պատասխանատվություն և ուշադրություն է պահանջում, հետևաբար այդ կարևորագույն առաքելությունը իրականացնելիս Միկային օգնում է իր ավագ գործընկերը՝ «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ին:

Երգելուց բացի, Միկան նաև լավ պարում է, ինչի կողքով մենք չէինք կարող անտարբեր անցնել, հետևաբար սպասվում է նաև պարային ուրախ շոու, նշեց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը: Այսպիսով՝ Հայաստանյան պատվիրակությունը խոստանում է ուրախ և գունեղ շոու:

Մինչ եվրատեսիլյան բեմը, Միկան այսօր էլ լրագրողների համար իր երգից մի հատված կատարեց:

Կարդացեք նաև

Back to top button