Սպորտ

Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամն ազատվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից

hasmikdilanyan
Հայաստանի ձյուդոյի ազգային հավաքականի անդամ, մինչև 66 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող Ֆերդինանդ Կարապետյանին ՀՀ կառավարությունը ազատեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից: Հիմնավորման համաձայն` Կարապետյանը նախապատրաստվելու և մասնակցելու է 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, 2017-2018 թվականների Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: Կարապետյանը 2013 թվականին Ռուսաստանի Դաշնության ձյուդոյի առաջնությանը գրավել է 2-րդ տեղը։ Եթե մարզիկը տեղափոխվում է մեկ երկրից մեկ այլ երկիր, ապա Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն երկու տարի չի թույլատրվում մասնակցել միջազգային մարզական միջոցառումների։ Հետևաբար Ֆերդինանդ Կարապետյանը վերջին երկու տարում մարզական արդյունքներ չունի: 2015 թ. հոկտեմբերի 1-3-ը Տաշքենդում կայացած «Գրան Պրի» միջազգային մրցաշարում Կարապետյանը ունեցել է երեք հաղթանակ և գրավել 7-րդ տեղը, ինչը տալիս է օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային միավորներ։ Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ Կարապետյանին։ Նա հաշվառված է Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

Նկարը՝ Ֆերդինանդ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք նաև

Back to top button