Հասարակություն

ՔԿՀ-ում ապօրինի դեղահաբեր պահելու դեպք է բացահայտվել

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիշյալ քրեակատարողական հիմնարկի վարչական շենքի բժշկական սպասարկման աշխատակից Անահիտ Գ.-ի մոտից հայտնաբերել և վերցրել են զգալի չափերով «կոդեին» տեսակի թմրամիջոց պարունակող դեղահաբեր: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից դեղահաբերն ապօրինի պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

Կարդացեք նաև

Back to top button