

Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կողմ է Սահմանադրական փոփոխություններին: ԲՀԿ-ականներն ակտիվորեն են մասնակցում են դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: «Ռադիոլուր»-ի զրուցակիցը ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն է, ում հետ զրուցել ենք Սահմանադրական փոփոխությունների, քարոզարշավի անցկացման ու նաև այն մասին, թե ինչու է կուսակցությունը կողմ Սահմանադրական փոփոխությունենրին:
Հանդիպումներ ու պարզաբանումներ ՝ ՀՀ բոլոր մարզերում: ԲՀԿ –ն շարունակում է Սահմանադրական փոփոխություններին նվիրված քարոզարշավը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի խոսքով, անելիքները շատ են հատկապես իրազեկման հարթությունում: Հայաստանի քաղաքացին պետք է իրազեկված լինի, իրավական առումով հասկանա, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենալու, ինչ է փոխվելու նրանց կյանքում, եթե այո ասեն Սահմանադրությանը: ԲՀԿ-ն կօգտագործի իրազեկման բոլոր հարթակները, քանի որ կարևորում են գործընթացը: Հանդիպումներ ունենալով քաղաքաքացիների հետ, ԲՀԿ-ականները նկատում են, որ հարցերի բովանդակությունը փոխվում է, դրանք ավելի հիմքային բնույթ են կրում :
Ինչու՞ է ԲՀԿ-ն կողմ Սահմանադրական փոփոխություններին ,- հարցնում են ԲՀԿ խմբացկության քարտուղար Վահե Էնֆիաջյանին: Զրուցակիցս նախ կուսակցության ծրագրային դրույթներն է ներկայացնում, նշում, որ դրանք մեծ ճանապարհ են անցել.
«Առաջին դրույթում հստակ ասված է, որ ԲՀԿ կողմնակից է քաղաքական մեր կառավարման այս մոդելի մեջ հստակ բեևեռների ամրագրմանը, մասնավորապես, լիազորությունները ՀՀ նախագահի, իր սահմանաումենրով, կառավարության լիազորությունները ԱԺ լիազորությունները, դատական համակարգի գործառույթներն ու անկախության նախադրյալները: Ուստի և այս համատեսքտում ԲՀԿ-ն կողմակից է, որպեսզի երկրում տեղի ունենան վերը նշված փոփոխությունները, երկիրն էլ անցնի խորհրդարանական կառավարման մոդելի»:
Անդրադառնալով ՈՉ-ի կողմնակիցների՝ իշխանությունը Սահմանադրական փոփոխությունների է գնում՝ վերարտադրման խնդիրը լուծելու նպատակով դիտարկումներին, ԲՀԿ խմբակցության քարտուղարը նկատում է՝ դրանք քաղաքական մեկնաբանություններ ու վերլուծութկուններ են, դրանց զուգահեռ պետք է նաև քաղաքգիտական մոտեցումը ներկայացնել.
«Կա աշխարհում կամ ՀՀ այնպիսի մի քաղաքական միավոր, որը իշխանության չի ձգտում: Սա իրարամերժ մի հանգուցալուծման է բերոևւմ, այս համատեքստում պետք է փաստել, որ յուրաքանյչուր քաղաքակն միավոր, մասնավորապես այսօրվա հինգերորդ գումարման վեց քաղաքական ուժերը բնականաբար նրանք իրենց քաղաքական հայտը ներկայացրել են և հետագայում էլ փորձելու են իրենց ծրագրային դրույթները քաղաքական վերարտադրումով, հանրության քվեն ստանալով իրենց գործունեությունը որպես քաղաքական և խորհրդարանական միավոր իրենց գործունեությունը ծավալել, բացառություն չեն նաև արտախորհրդարանական ուժերը, որոնք մեր հասարակության մեջ բավականին մեծ թիվ են կազմում: Նրանց մեջ կան ամենատարբեր պոտենցիալ ունեցող քաղաքական միավորներ կան, միաժամանակ սրանք այն քաղաքական ուժերն են, որոնցից յուրաքանչյուրն էլ ձգտում է իշխանություն կազմել եւ իր ծրագրերն իրականացնել»:
Իսկ ես հիշեցնեմ, որ ԲՀԿ կուսակցության՝ Հանրապետության փողոցի վրա գտնվող կետրոնական գրասենյակը շտաբային գործառույթներ է իրականացնում, իսկ կուսակցության բոլոր ՝ 65 տարածքային գրասենյակներն իրականացնում են շտաբային աշխատանքներ:




