Միջազգային

Հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման մասին պայմանագիր՝ ՌԴ եւ Իրանի միջեւ

Ռուսաստանն Իրանի հետ կնքել է հակաօդային պաշտպանության С-300 համակարգերի մատակարարման մասին պայմանագիրը: «Երբ Մոսկվան կատարի փաստաթղթով նախատեսված պարտավորությունների մի մասը, Թեհրանը Ռուսաստանի դեմ դատական հայցը հետ կկանչի», այսօր հայտնել է, Ռոստեխ պետական կորպորացիայի նախագահ Սերգեյ Չեմեզովը:

Ռուսաստանն ու Իրանը С-300-ների մատակարարաման մասին համաձայնագիրը կնքել էին 2007 թվականին, սակայն փաստաթուղթի գործունեությունը ռուսական կողմը դադարեցրել էր՝ Իրանի դեմ պատժամիջոցներ նախատեսող ՄԱԿ-ի համապատասխան բանաձևից ընդունումից հետո: Ի պատասխան Թեհրանը Ռուսաստանի դեմ հայց էր ներկայացրել Միգազգային արբիտրաժային դատարան: Այս տարեսկզբին Ռուսաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել, որով հանել էր Իրան С-300 համակարգերի մատակարարաման արքելքը:

Կարդացեք նաև

Back to top button