Տնտեսական

Արժանապատիվ կենսաթոշակ ստանալու համար պետք է կուտակել

hasmikdilanyan
Երևանում այսօր իր աշխատանքներն է սկսել «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. Լուծումներ և տեսլական» խորագրով՝ կենսաթոշակային ամենամյա, չորրորդ միջազգային համաժողովը: Համաժողովի նպատակն է քննարկել կենսաթշակային համարագում առկա խնդիրները՝ համադրելով միջազգային փորձը՝  բարեկեցիկ կյանք  ապահովելու համար  լուծումներ գտնել: Համաժողովը լավագույն առիթն է՝ ևս մեկ անգամ խոսելու ՀՀ կենսաթշակների չափի, նվազագույն աշխատավարձի ու այն մասին, թե որքան պետք է ստանա ՀՀ շարքային քաղաքցին բարեկեցիկ ապրելու համար:

«Ռադիոլուր»-ի հարցին ի պատասխան, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանել է, որ Հայաստանում միջին կենսաթոշակը տասը հազար դրամով ավելի պակաս է, քան նվազագույն աշխատավարձը: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար  Վաչե Գաբրիելյանի կարծիքով էլ «Շատ քիչ երկրների կհանդիպեք, որ կենսաթոշակները բոլորին բավարարում են, բոլորը ուրախ են և ասում են՝ գիտեք մենք շատ ուրախ ենք մեր կենսաթոշակի չափից: Որևէ երկիր ցավոք սրտի այս պահին չի կարողացել լուծել կենսաթոշակների և կենսապայմանների համապատասխանելիության հարցը»: Պաշտոնյաներն այսօր էլ միաձայն հայտարարել են, որ արժանապատիվ կենսաթոշակ ստանալու համար պետք է կուտակել:


ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Հակոբյանի կարծիքով,   հետխորհրդյաին բոլոր երկրներն էլ  կենսաթշակային համակարգի նույն խնդիրներն ունեն: Յուրաքանչյուր երկիր ցանկանում է  ապահովել համապատասխան  չափի կենսաթոշակ, որպեսզի  ծերության հասակում կարողանա իր երկրի քաղաքացու միջին ապահովվածությունը բարելավել: Համենայնդեպս այնպես անել, որ նա աղքատ չլինի:  Իսկ ավելի հակիրճ այսպես բացատրեց այսօր մեկնարկած համաժողովի հիմնական նպատակը.

«Նույն ցավի ու դարդի մարդիկ հավաքվել ենք՝  քննարկելու մեր վաղվա անելիքները»:

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի խոսքով,  վերջին տարիներին  մեր երկրում իրականացված բարեփոխումները միտված էին  առաջին հերթին այն խնդիրների լուծումանը, որ սոցիալական ապահովության ոլորտին հատակացվող յուրաքանչյուր դրամ հասանի իր հասցեատիրոջը, լինիչ հասցեական եվ առավել արադյունավետ: Սոցիալակն ոլորտի պատասխանատուի դիտարկմամբ, սոցիալական որոտին ուղղվող միջոցները միշտ բավարարար չեն, որքան էլ որ ավելացնում են ռեսուրսները, պահանաջները եւս ավելանում են: Ասատրյանը հիշեցրեց, որ  պետական բյուջեի շուրջ 30 տոկոսը  հատակցվում է սոցիալական ոլորտին, կարևոր է, որ այն իր նպատակին ծառայի:

Պետական բյուջեի 30 տոկոսն ուղղվում է սոցիալակն ոլորիտն, սակայն, վերջին տարիներին, թերևս առաջին անգամ 2016թ  կենսաթշակները,  նպաստները չեն բարձրանա:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հակոբ Հակոբյանի պարզաբանմամբ,  կենսաթոշակների  բարձրացման համար  ՀՀ աշխատող խավը  պետք է ավելի շատ գումար վճարի պետբյուջե:  Հակոբյանին հիշեցրեցինք եկամտային հարկի բարձր դրույքաչափի մասին ու նաև հարցրեցինք՝ արդյո՞ք, այն կրկին պետք է բարձրանա, որպեսզի կենսաթոշակներն ավելանան մեր երկրում.

«Ես հիմա կվախենամ տեսականորեն ձեր հարցին ճիշտ պատասխանել, որովհետև հասարակության մոտ կարող է այլ ընկալում լինել: Հակառակը մենք հիմա ուզում ենք նոր օրենսդրությամբ եկամտահարկը 20 տոկոս իջեցնել»:

Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը մեր խնդրանքով անդրադառնալով  հաջորդ տարի չբարձացող կենսաթոշակների խնդրին, նշեց, որ դա միայն հայաստանյան խնդիր չէ, ամբողջ տարածաշրջանում կան զարգացումներ, որոնք որոշակիորեն ազդում են տնետսական աճի բաղադրիչի վրա, ու եթե անգամ կա տնտեսական աճ, դրանց բաղադրիչները միանշանակ չունեն նույն հարկային բաղադրությունը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին խնդրեցինք  հաշվարկներ ներկայացնել, որքան  կենսաթոշակ պետք է ստանա քաղաքացին, միջին բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Այն  չափվում է նվազագույն աշխատավարձով, Հայաստանում նվազագույն աշխատավարձը 51 հազար դրամն է,  միջին կենսաթոշակը 41 հազար. «այսինքն մենք անհրաժեշտ չափից մոտ տասը հազար դրամով պակաս ք կենսաթոշակ ենք տալիս»,- ասաց ու հավելեվ՝ դա միջինն է, սակայն, կան նաև  մարդիկ, ովքեր ավելի լավ են ապրում: Հետևությունները, Հակոբ Հակոբյանը մեզ թողեց:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ահա թե ինչ ասաց.

«Կարծում եմ, որ նման հաշվարկներ կան եղել են, ոչ միայն ՀՀ-ում, այլև շատ այլ երկրներում: Դուք շատ քիչ երկրների կհանդիպեք որ կենսաթոշակները բոլորին բավարարում են, բոլորը ուրախ են և ասում են՝ գիտեք մենք շատ ուախ ենք մեր կենսաթոշակի չափից: Որևէ երկիր ցավք սրտի այս պահին չի կարողացել լուծել կենսաթոշակների և կենսապայմանների համապատասխանելիության հարցը»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ աղքատության մակարդակի ավելացմանը վերաբերող կանխատեսումները հոռետեսական չեն: Նա վստահ է, որ կառավարության կողմից  ներդրվող ջանքերը  լավագույն արդյունք են տալու:

«Աղքատությունը բազմաշերտ երևույթ է, և մեկ գործոնով պայմանավորված չի կարելի խոսել աղքատության մակարդակի ավելացման կամ  պակասեցման մասին»:

Որպեսզի կենսաթոշակառուն ավելի լավ ապրի,  պետք է կուտակի, այլընտրանք չկա: Փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նկատում է՝  ՀՀ-ում առաջիկա երկու տասնամյակում առավել տիրապետող է լինելու բաշխողական համակարգը, սակայն,  կուտակային համակագի շուրջ բավականին զարգացումներ կան: Չնայած  կուտակային կենասդթոշակային համակարգը միայն պետական հատվածի համար է գործում, այդուհանդերձ, մասնակիցներն ավելի շատ  մասնավոր հատվածից են ՝  130.000 քաղաքացի, որոնցից շուրջ 70.000 –ը մասնավոր հատավածն են ներկայացնում, 60.000 –ը պետական:  Փոխվարչապետն ընդգծեց, որ  ամեն ամիս համակարգին մի քանի հազար մասնակիցներ են ավելանում:

Back to top button