Վերլուծական

ԵԽԽՎ վիճահարույց զեկույցը պետք է աշխատեցնել Ադրբեջանի դեմ, ասում է քաղաքագետը

annanazaryan

Համատեղ աշխատանք պետք է տանել ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևը Ադրբեջանի դեմ օգտագործելու համար, պնդում են քաղաքագետները: «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ վիճահարույց փաստաթղթի շուրջ քննարկում էր  կազմակերպվել այսօր «Մեդիա կենտրոնում:

 

«ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրով զեկույցը։ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով՝ հայկական կողմը հրաժարվեց մասնակցել այդ բանաձևի քննարկմանը հենց միայն վիճահարույց վերնագրի համար: Զեկույցը հունվարին կլինի ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում և պետք է աշխատանք տանել, ու հասկացնել վեհաժողովի պատգամավորներին, որ նման զեկույցներով հարվածում են բանակցային գործընթացին:

Նրա համոզմամբ՝ պետք է մոբիլիզացնել մեր ուժերը, որ թույլ չտանք ադրբեջանական լոբբինգի հաղթանակ: «ԱԳՆ իր գործը պետք է աներ, Սփյուռքը՝ իր գործը, ԱԺ ունակ պատգավավորներն էլ իրենց աշխատանքը պետք է տանեին»:

Հարցերը նման փաստաթղթերով չեն որոշվում, դրանք ազդեցություն չեն ունենա, բայց գլխացավանք կլինեն, քանի որ, ըստ Թեւան Պողոսյանի, ղարաբաղյան խնդրի լուծումը կարող է լինել միան Արցախի միջոցով:

Տեսազանգի միջոցով քննարկմանը միացած Արցախի նախագահի մամուլի քարտուղա Դավիթ Բաբայանը նշեց, որ տեղյակ էին՝ նման զեկույց է պատրաստվում և Արցախը պատրաստ էր աջակցել օբեկտիվ զեկույցի պատրաստմանը, սակայն վերնագրից միայն ակնհայտ էր, որ այն ադրբեջանամետ է լինելու։ «Ուոլտերի կինը ազգությամբ թուրք է և բիզնես շահեր ուներ Ադրբեջանում ։ Այդպիսով ուզում էր իր կենսաթոշակային տարիքում բարեկեցության հարց լուծել»,- ասում է Բաբայանը։

Ցավալի է ոչ թե Ադրբեջանի նման մոտեցումը, այլ այն, որ ԵԽԽՎ-ի պես կառույցի իմունային համակարգը թուլանում է նման ոչ օբեկտիվ զեկույցների ընդունմամբ, ասաց Դավիթ Բաբայանը։

Եթե այս զեկույցը իրականում որևէ ուժ չունի, ապա ինչո՞ւ է նման մտահոգություն առաջացրել ու նման քննարկման թեմա դարձել, Թևան Պողոսյանին հակադարձում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը։ «Դա դիվանագիտական խայտառակություն է: Նշվում է, որ հայկական կողմը հրաժարվել է փաստաթղթի պատրաստման մասնակցությունից»:

Իհարկե՝ այն իրավական ուժ չունի, սակայն կարևոր է, թե ինչ ընթացք են ունենում գործընթացները: Դա օրինականացնում է Ադրբեջանի ագրեսիան:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի խոսքով՝ զեկույցը պատրաստվել է մեկ տարի առաջ և այսօր արդեն իրավիճակ է փոխվել,  այդ ժամանակ ճիշտ էր հայկական պատվիրակության կողմից նման բենաձևին չմասնակցելը, իսկ այսօր պետք է մտածել այդ նույն բանաձևը Ադրբեջանի դեմ աշխատացնելու մասին։

Բազմաթիվ դեպքերն կան Ադրբեջանի կողմից եվրոպացի պաշտոնյաների կաշառելու մասին, պետք է դրանք ջրի երես հանել ու ամեն կերպ ցույց տալ բանաձևի ոչ օբեկտիվ լինելու մասին: Ադրբեջանը միշտ շեշտադրում էր ՄԱԿ_ի ԱԽ-ի բանաձևերը, սակայն երբ այդ նույն փաստաթղերը հայկական կողմը սկսեց աշխատացնել հակառակորդի դեմ Բաքուն լռեց ու այլևս չի խոսում ՄԱԿ-ի բանաձևերից, նկատեց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Back to top button