Միջազգային

Աղետի պատճառը ռումբն է եղել. Բարաք Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի բացառում, որ Եգիպտոսում ռուսական А321-ի կործանման պատճառը օդանավում տեղադրված պայթուցիկը կարող էր լինել: «Կարծում եմ՝  կա հավանականություն, որ աղետի պատճառը ռումբն է եղել»,-ասել է ԱՄՆ նախագահը, հայտնում է Bloomberg-ը:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն դեռ վերջնական եզրակացությունի չի արել ռուսական օդանավի վթարի պատճառների մասին:Նա նշել էր, որ ԱՄՆ-ն ողբերգության պատճառների մասին հայտարարություն անելուց առաջ մտադիր է սեփական հետաքննությունն անցկացնել և ամերիկյան հետախությունը լպարզի վթարի իրական պատճառները:

Կարդացեք նաև

Back to top button