Միջազգային

Ռուսաստանն անհանգստանում է՝ Սիրիայում իր ինքնաթիռները կարող են առեւանգել

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վիկտոր Բոնդարևը «Комсомольская правдa»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը Սիրիայում զենիթահրթիռային համակարգեր է տեղակայել՝ այդ երկրում իր ուժերի դեմ ուղղված հնարավոր հարվածը, ինչպես նաև ինքնաթիռի հնարավոր առևանգումները կանխելու նպատակով։

«Մենք հաշվարկել ենք բոլոր հնարավոր սպառնալիքները։ Մենք այնտեղ տեղակայել ենք ոչ միայն կործանիչներ, ռմբակոծիչներ, ուղղաթիռներ, այլև զենիթահրթիռային համակարգեր, քանի որ կարող են լինել տարբեր բնույթի ֆորս-մաժորային իրավիճակներ: Մենք պետք է ամեն ինչի պատրաստ լինենք»,- ասել է Բոնդարևը։

Back to top button