
լրացված 13.11-ին
Reuters գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաստատում է Հարավային Սուդանում ռուսական բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով 41 զոհվածի մասին տեղեկությունը:
12.13
Հարավային Սուդանում անձնակազմի ռուս անդամներով AN -12 բեռնատար ինքնաթիռ է վթարվել, հայնում է ՆՏՎ-ն: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ինքնաթիռում եղել է անձնակազմի հինգ ռուս անդամ և ևս յոթ ուղևոր՝ադյ թվում նաեւ մեկ երեխա: Ըստ Reuters-ի, ինքնաթիռը կոշտ վթարային վայրէջք է կատարել մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից կարճ ժամանակ անց։
«Այսօր Ջուբայում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռում եղել է ՌԴ-ից անձնակազմի հինգ անդամ և յոթ ուղևոր: Միայն երկուսն են ողջ մնացել, այդ թվում՝ մի երեխա»,- հայտնել է South Sudan Tribune-ը Twitter-ի միկրոբլոգում:

Ռուսական բեռնատար օդանավի կործանման փաստը հաստատել է նաև Հարավային Սուդանի նախագահի ներկայացուցիչը: Նա հայտնել է, որ ինքնաթիռում հնարավոր է եղած լինի մոտավորապես 20 մարդ: Ինքնաթիռը կործանվել է Ջուբայի օդնավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո: Ականատեսները պատմել են, որ օդանավի բեկորներն ըկնած են Նեղոսի ափերի մոտ՝ օդանավակայանի ոչ հեռու: Նրանք նաև նշել են, որ դեպքի վայրում կա մոտ 4 տասնյակ մարմին:




