Միջազգային

Ահաբեկչության վակածը Եգիպտոսի նախագահը «անհիմն ենթադրություն» է որակել

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատտահ ալ-Սիսին քննադատել է հնարավոր ահաբեկչության վարկածը որպես ռուսական A321-կործանման հիմնական պատճառ: Երկրի ղեկավարը իր տեսակետը հայտնել է Daily Telegraph-ի հետ զրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այն, որ ինքնաթիռը կործանվել է ռումբի պայթյունի կամ հռթիռի հարվածի պատճառով, նրա կարծիքով «անհիմն ենթադրություններ» են: Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահը նաեւ հավելել է, որ նման տեղեկատվությունը «վաղաժամ է եւ հիմնված չեն իրական փաստերի վրա»:

Կարդացեք նաև

Back to top button