Հասարակություն

Առաջին պսակադրությունը՝ վերօծված սուրբ Գևորգ եկեղեցում

gitaelibekyan

Կիրակի օրը Թբիլիսիի վերօծված սուրբ Գևորգ եկեղեցում կատարվել է առաջին պսակադրությունը. Ամուսնացել են եկեղեցու որմնանակարների վերականգնման վրա աշխատող երիտասարդ ռեստավրատորներ՝ Դավիթ Հովհաննիսյանը և Աշխեն Պապյանը:

Պսակադրությունը կատարվել է կիրակնօրյա պատարագից հետո վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 31-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդի հանդիսապետությամբ տեղի է ունեցել եկեղեցու վերաօծման արարողությունը, որին մասնակցել են Հայաստանի ու Վրաստանի պաշտոնյաները, եկեղեցու բարերարները, այդ թվում հիմնական մեկենաս Ռուբեն Վարդանյանը, նաև Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Քաղաքի Մեյդան թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին Թբիլիսիի հինավուրց եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում:

Կարդացեք նաև

Back to top button