
Միջպետական ավիացիոն կոմիտեն հաստատել է, որ ինքնաթիռը վթարվել է օդում: Որոշ փորձագետների կածիքով, Ռուսաստանի քաղավիացիայի պատմության մեջ տեղի ունեցած ամենախոշոր աղետի պատճառ կարող էր դառնալ սրահի պայթյունային ապահերմետիկացիան: «Ինքնաթիռի կորպուսը պայթել է մեծ բարձրության վրա ճնշման կտրուկ անկման հետևանքով»,-գրում է «Коммерсант» պարբերականը:
Ռուսաստանի քննչական կոմիտեում նշել են, որ կոմիտեի աշխատակիցները ստուգում են աղետի պատճառների բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ ինքնաթիռում տեխնիկական անսարքությունը: «Չի կարելի բացառել ոչեւէ վարկած»«- ասել են փորձագետները:




