
Тrend-ը հրապարակել է տարբեր ընտրատարածքներում առաջատար թեկնածուների ցուցակը, նրանց թվում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: 125 շրջաններից 71-ում հաղթել է իշխող կուսակցության թեկնածուն։ Ադրբեջանի ԿԸՀ-ի նախնական արդյունքների համաձայն` խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան»-ը:
Ի դեպ, Իլհամ Ալիևի կինը երկրի Միլլի Մեջլիսում պատգամավոր է եղել նաև 2005 և 2010 թվականներին:




