
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի առաջ խնդիր է դրել նախապատրաստվել միջուկային, քիմիական եւ կենսաբանական պոտենցիալ սպառնալիքներին՝ լրացնել եւ նորացնել քաղաքացիների անհատական պաշտպանության միջոցների պաշարները, նվազեցնել վնասարար վարակների ներթափանցման սպառնալիքը։
«Արդեն մոտ ժամանակներում պետք է անցկացվի քաղաքացիների անհատական պաշտպանության միջոցների գույքագրում, որոշել դրանցից որոնք են բարոյապես եւ տեխնիկապես հնացել, միջոցառումներ ձեռնարկել՝ նման միջոցների պաշարները լրացնել ժամանակակից նմուշներով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։
Նա հատուկ շեշտել է, որ պաշտպանության նոր միջոցների մշակումն ու արտադրությունը պետք է իրականացվի միայն հայրենական հենքի վրա։ «Դրա համար մենք ունենք լավ տեխնոլոգիական բազա»,- ասել է նա։




