

«2015-ին Գերմանիայի Բունդեսթագը չի քննարկի Հայոց ցեղասապանության մասին բանաձև»,-Երևանում այսօր նման տեսակետ է հայտնել Գերմանիայում Հայոց ցեղասպանության հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարնի դոցենտ Ժիրայր Քոչարյանը: Ըստ նրա` գարնանը թեմայի շուրջ Գերմանիայում առաջացած որոշակի ակտիվությունը պայմանավորված էր մի քանի գործոններով:
«Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ Գերմանիայում այս տարի հրապարակումներն ու քննարկումներն այնքան շատ էին, որ տեղի հայկական համայնքը հաճելիորեն զարմացել էր: Երկրի ներկայանալի ամբիոններից այնպիսի հուզիչ ելույթներ հնչեցին, որ գրեթե համոզված էինք՝ շատ շուտով Գերմանիայի Բունդեսթագը կճանաչի Հայոց ցեղասպանությունն ու կընդունի այն դատապարտող բանաձև: Ցավոք մենք սխալվեցինք»,-ասում է Գերմանիայում Հայոց ցեղասպանության հանձնախմբի անդամ, Բեռլինի պետական ազատ համալսարանի դոցենտ Ժիրայր Քոչարյանը: Թե ինչու էր Գերմանիայում թեման այդքան ակտիվացել ակտիվացել գարնանը, նա ունի իր բացատրությունը:
«Առաջին պատճառը Հռոմի պապի հզոր հայտարարությունն էր, որը կաթլիկ աշխարհի համար խիստ կարևոր է: Երկրորդ պատճառը կանաչների և ձախերի հակասություններն էին կառավարության հետ, ինչպես նաև Էրդողանին պատժելու ցանկությունը»:
Ժիրայր Քոչարյանն ասաց, որ Բունդեսթագում ձախերի պատգամավոր Ուլա Ելփքիմը սեպտեմբերի 13-ին Զմյուռնիայի ողբերգության հուշահամալիրի բացման օրը հայտատարել է, որ հայկական հարցը հնարավոր է Բունդեսթագ մտնի 2016 թվականին: Ցեղասպանության հանձնախմբի անդամը, սակայն, լուրջ մտավախություն ունի, որ բանաձևում կշարադրվի Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Յոահիմ Գաուկի խուսափողական, ոչինչ չասող տեքստը: «Ցեղասպանության հարցում Գերմանիայի դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Այս երկիրը եղել ու մնում է Թուրքիայի դաշնակիցը»,-ասում է Ժիրայր Քոչարյանը:
Գերմանիայի բարոյական ապտակը, ըստ Քոչարյանի, Թուրքիային մոտ ապագայում գոնե չի սպառնում, բայց քաղաքացիական հասարակությունն այս երկրում կայացած ու ակտիվ է և հենց վերջինի ճնշմամբ էլ հայ գործիչը հնարավոր է համարում հետագայում Հայոց ցեղասպանության ճանաչումը Գերմանիայում: Ընդհանուր առմամաբ, Քոչարյանը միջազգային հանրության ճնշմամբ է պայմանվորում նաև Թուրքիայի կողմից Հայոց ցեղասապնության ճանաչումը, ինչպես ժամանակին տեղի ունեցավ Գերմանիայի կողմից Հոլոքոստի ճանաչումը:
Պատրանքը, թե Գերմանիան ընդունեց իր մեղքը հրեաների հանդեպ, որովհետև շատ քաղաքակիրթ էր, Ժիրայր Քոչարյանը լուրջ չի համարում: Գերմանիան դա արեց միայն միջազգային հանրության ճնշմամբ, հակառակ դեպքում նույնքան քաղքակիրթ ու բարոյական մոտեցում կցուցաբերեր նաև հայոց ցեղասապնության հարցում:




