

Այսօր Վրաստանի մշակույթի նախարարությունում տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների միջև համագործակցության մեմորանդումի ստորագրման արարողությունը, որին կմասնակցեն երկու երկրների մշակույթի նախարարներ Հասմիկ Պողոսյանը և Միխաիլ Գիորգաձեն: Վրաստանի մշակույթի նախարարությունից «Ռադիոլուր»-ին տեղեկացրել են, որ մեմորենդումը վերաբերում է 2016-2018թթ մշակույթի ոլորտում երկստեք համգործակցությանը, մասնավորապես թատրոն, կինո, գեղարվեստ, գրականություն, մշակութային ժառանգության պաշտպանություն և այլն:




