Միջազգային

Ներկայացուցիչների պալատի նախագահ է ընտրվել 45- ամյա Փոլ Ռայանը

Հայամետ դիրքորոշումներով հայտնի կոնգրեսական, հանրապետական Փոլ Ռայանն այսօր ընտրվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ։ Նրա օգտին քվեարկել է 236 կոնգրեսական՝ անհրաժեշտ 218- ի փոխարեն, հայտնում է ՏԱՍՍ- ը։ 184 կոնգրեսական ձայն է տվել փոքրամասնության առաջնորդին՝ նույնպես հայամետ հայացքներով հայտնի Նենսի Փերոուսիին։

Ներկայացուցիչների պալատի նորընտիր 45- ամյա նախագահը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ- ին հարկավոր է «առաջ ընթանալու համար նոր ուղի»։ «Մենք կարծում ենք, որ երկիրը գտնվում է ոչ ճիշտ ուղու վրա։ Մենք կարծում ենք, որ նա գնում է սխալ ուղղությամբ»,- ասել է նա։

Ռայանը վերջին 150 տարում Կոնգրեսի ստորին պալատի ամենաերիտասարդ ղեկավարն է։

Ամերիկայի հայկական համագումարը հայտնում է, որ կոնգրեսական Ռայանը միշտ աջակցել է հայկական համայնքին՝ այդ թվում պաշտպանելով  Ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը, հանդես գալով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության ապահովման օգտին։ 2004թ.- ին հանրապետական Ռայանը ստորագրել էր նույն կուսակցությունը ներկայացնող նախագահ Ջորջ Բուշին ուղղված նամակը՝ կոչ  անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Back to top button