
Ռուսաստանի արտգործնախարարության տվյալներով` «Իսլամական պետությունը» գրավել է մարտական թունավոր նյութերի արտադրամաս: Գերատեսչության չտարածման և վերահսկողության վարչության պետ Միխայիլ Ուլյանովը նշել է, որ բոլոր տվյալները վկայում են, որ «Իսլամական պետությունը» տիրապետում է քիմիական զենք արտադրելու տեխնոլոգիաներին:
«Արդեն գրանցվել են Սիրիայի և Իրաքի տարածքում ահաբեկիչների կողմից քիմիական զենքի կիրառման բազմաթիվ դեպքեր»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ուլյանովը:




