Միջազգային

Անկարան պատրաստ է մարտահրավեր նետել Վաշինգտոնին

Թուրքիան սպառնում է հարվածներ հասցնել  Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարում  Միացյալ Նահանգների գլխավոր դաշնակիցներին՝  Սիրիայի քուրդ գրոհայինենրին: Reuters գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Փաիպ Էրդողանը հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն բան, թույլ չտալու Վաշինգտոնի աջակցությունը վայելող սիրիացի քրդերին ինքնավարություն ստեղծել թուրքական սահմանի հարևանությամբ գտնվող Թել-Աբյադ քաղաքում:

ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիան, որը «Իսլամական պետության» դեմ Վաշինգտոնի գլխավորած կոալիցիայի մաս է կազմում, հայտարարում է, որ քրդական ինքնավարությունը սպառնում է թուրքական պետության ազգային անվտանգությանը:

Կարդացեք նաև

Back to top button