

Օրենսդիր մարմնի աշխատանքները կրկին դանդաղում են եւ այդ պատճառով կրկին առաջացել է աևտահերթ նիստ գումարելու անհրաժեշտություն: Այսօր այս մասին Աժ-ում հայտարարել է խորհրդարանի նախագահ Գալուստ Սահակյանը՝ միաժամանակ զգուշացնելով, որ օրվա վերջում կազմակերպվելու է քառօրյայի ընթացքում քննարկված հարցերի քվեարկությունը: Նոյեմբերի 10-ին կգումարվի արտահերթ նիստ:
Խորհրդարանն այսօր շարունակում է երեկվանից սկսված՝ ԸՕ-ում փոփոխություններ եւ լրացում եւ նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը: Այսօր պատգամավոներն են արդեն ելույթներով գնահատում մի խումբ պատգամավորների ներկայացրած օրինագծի գնահատականները:
Ինչպես եւ սպասվում է, ելույթների զգալի մասը նվիրվելու է սպասվող Հանրաքվեի քվեարկության կարգին, որոշ դեպքերում՝ սպասվող խախտումներին: Որոշ ահազանգեր արդեն հնչեցրել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ ներկայացնելով կատարած ուսումնասիրությունների արդյունքները:
«Երկու օր ուսումնասիրել ենք ցուցակները Արաբկիրում եւ Շենգավիթում, երկու տեղում էլ 3 հազարով ավելացել են»:




