Ցեղասպանություն 100Քաղաքական

Իսպանական Ալդարան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հոկտեմբերի 27-ին Իսպանիայի Վալենսիա մարզի Ալդայա (Aldaia) քաղաքը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը` հավելելով Իսպանիայի տասնյակ քաղաքների ցանկը, որոնք պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Վալենսիայի «Արարատ» հայկական միության ներկայացրած բանաձևը Քաղաքային խորհրդի նիստի քննարկմանը դրվել է Ձախ միության խոսնակ Խուանխո Յորենտեի կողմից:

Քաղխորհուրդը ներկայացնող բոլոր չորս կուսակցությունները միաձայն կողմ քվեարկեցին Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության` որպես Ցեղասպանություն բնորոշմանը և ժխտողականության դատապարտմանը:

Քաղխորհրդի նիստին ներկա էին Վալենսիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի հասարակական-քաղաքական գործիչներ:

Back to top button