

Գյուղատնտեսական աշխատանքներն աստիճանաբար ավարտին են մոտենում: Ոլորտի ներկայացուցիչները սկսել են ամփոփել տարին: «2015-ը բերքառատ էր»,- կարծում է ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա տեղեկացրել է, որ այսօր առավոտյան առաջին 50 տոննա կարտոֆիլն է արտահանվել Վրաստան: Պաշտոնական հաղորդագրության համաձայն մեր հանրապետությունում սեփական արտադրության հաշվին ոչ միայն ապահովվում է պարենային կարտոֆիլի ներքին սպառման ամբողջ պահանջարկը, այլ նաև հնարավորություններ են ստեղծվում մեծաքանակ արտահանումների համար: Այդ առումով բացառություն չէ նաև ընթացիկ տարին: Ըստ կանխատեսումների` կարտոֆիլի համախառն բերքը կկազմի ավելի քան 770 հազար տոննա:
Հրաչ Բերբերյանին խաղողի մթերման հետ կապված հարցերն են անհանգստացնում: Անձրևային եղանակով պայմանավորված մոտ 300 տոննա տեխնիակական խաղող դեռ այգիներում է մնացել, սակայն, Բերբերյանը վսատհ է, որ կհասնեն դրանք էլ հավաքել:




