Միջազգային

Սիրիայում ռուս զինծառայող է զոհվել

Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում առնվազն մեկ զինվոր է զոհվել, հայտնել են սոցցանցերում տեղեկությունները հետազոհող Conflict Intelligence Team խմբի ակտիվիստները։ Զոհվածը Կուբանից 19- ամյա Վադիմ Կոստենկոն է։ РБК-  ն հայտնում է, որ զինվորի զոհվելու լուրը հաստատել է նրա բարեկամը։

Սիրիայում ռուս զինվորի զոհվելու մասին դեռ հոկտեմբերի 23- ին հայտնել էր ամերիկյան The Wall Street Journa- ը։ «ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակավ հերքում է ռուսական գործողության ընթացքում ռուս զինվորի զոհվելու փաստը։ Սակայն գերատեսչության աշխատակիցը հաստատել է, որ ռուս մեկ զինվոր Սիրիայում զոհվել է զենքի հետ անզգուշ վարվելու հետեւանքով»,- գրել էր պարբերականը։

Զինվորի մահվան լուրն այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է՝ նշելով որ զինվորը ինքնասպանություն է գործել։ «Պայմանագրային զինծառայողը Խմեյմիմ ավիակայանում ծառայություն էր անցնում տեխնիկական մասնագիտությամբ եւ հերթապահությունից հետո հանգստի ժամանակ ինքնասպան է եղել։ Այժմ տեղի ունեցած ողբերգության հետաքննություն է ընթանում»,- ՊՆ հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

Back to top button