Քաղաքական

Չլիներ հոկտմեբերի 27-ը, այլ Հայաստան կունենայինք.Ստեփան Դեմիրճյան

lusinevasilyan
Այսօր հոկտեմբերի 27-ն է, նորանկախ Հայաստանի պատմության ամենաողբերգական էջերից մեկի 16-րդ տարելիցը: 16 տարի առաջ այս օրը  Հայաստանի խորհրդարանում փաստացի գլխատվեց իշխանությունը. ոճրագործությանը զոհ դարձան Հայաստանի վարչապետը, ԱԺ նախագահն ու փոխնախագահները, պատգամավորներ, ընդհանուր թվով՝ ութ պետական գործիչ:

Այսօր խորհրդարանում  հարգանքի տուրք են մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձած գործիչների հիշատակին, Ազգային ժողովի այգում՝  հուշակոթողի մոտ տեղի է  ունեցել  հիշատակի արարողություն, որին մասնակցել են  նաև Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, Արմենակ Արմենակյանի կինը՝ Արմինե Արմենակյանը և այլոք:

Հոկտեմբերի 27-ի բացահայտումը  կախված է ոչ թե քաղաքական կամքից, այլ՝ իրավական փաստարկներից՝ այսօր ասել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և հույս հայտնել, որ  գործը մի օր լիարժեք  կբագահայտվի: Դա կախված է մեր աշխատանքից, մեր պետության հզորությունից՝ ասել է  Գալուստ Սահակյանը:

Չլիներ հոկտմեբերի 27-ը, այսօր այլ Հայաստան կունենայինք՝ ասել է Ստեփան Դեմիրճյանը:  Նրա գնահատմամբ՝ հոկտեմբերի 27-ի հետևանքներն առայօր հաղթահարված չեն:

 

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, խոսել է իր կասկածների մասին, նշել, որ տեղի ունեցածը պետական դավադրություն է համարում:

Back to top button