Հասարակություն

Հայաստանը՝ «ամենաապահով» երկրների շարքում

Երկրներ, որտեղ մարդիկ իրենց անվտանգ են զգում՝ գիշերը միայնակ քայլելիս. Ըստ Gallup կազմակերպության «Համաշխարհային իրավունք և կարգ-2015» զեկույցի՝ (Law and Order Index) Հայաստանը ներառված է «ամենաապահով» երկրների ցանկում:

Զեկույցը հիմնված է 2014 թվականին 141 երկրներում անցկացված ավելի քան 142.000 հարցազրույցների հիման վրա:

Հարցման մասնակիցներին ի թիվս այլ հարցերի, հետեւյալ հարցն են ուղղել. «Դուք Ձեզ ապահո՞վ եք զգում քաղաքում, կամ որտեղ ապրում եք գիշերը միայնակ քայլելիս»:

Ապահով երկրների տասնյակը գլխավորում է Սինգապուրը՝ 91 տոկոս: Տասնյակի 9-րդ հորիզոնականում է Հայաստանը՝ 82 տոկոսով:

Անապահով երկրների ցուցակը գլխավորում է Վենեսուելան՝ 22 տոկոս, տասնյակը եզրափակում է Զամբիան՝ 36 տոկոս:

Safest-countries

COUNTRY

Back to top button