Վերլուծական

Հայաստանը պետք է դիմի, թե՞ արդեն դիմում է կանխարգելիչ գործողությունների

տեղադրված է ժամը 13։32- ին
լրացված է ժամը 17։02- ին

karenghazaryanhasmikmartirosyan

Մենք երաշխավորված չենք ադրբեջանական արկածախնդրություններից, քանի դեռ միջազգային հանրությունն Ադրբեջանին միանշանակորեն իր տեղը ցույց չի տալիս՝ համահարթեցնող հայտարարություններ անելու փոխարեն, այսօր շեշտել է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահի կարծիքով, հայկական կողմը պետք է համարժեք քայլեր եւ կանխարգելիչ գործողություններ ձեռնարկի ե՛ւ դիվանագիտական, ե՛ւ ռազմական ճակատներում միաժամանակ:

Սակայն քաղաքագետ Հրատ Մելիք-Շահնազարյանը իր հերթին նշում է, որ Այվազյանի առաջարկը ժամանակավերպ է, քանի որ հայկական կողմի կանխարգելիչ գործողությունների արդյունքում է, որ նախահարձակ Ադրբեջանը հակամարտությունը չի վերածել պատերազմի:

Back to top button