Լաթաքիայում ռուսական օդուժի գործողություններից զոհվել են Ազատ սիրաիական բանակի հրամանատարներ
Իրավապաշտպանները հայտնել են Լաթաքիայում ռուսական ինքնաթիռների ռմբակոծության հետևանով 45 սպանվածների մասին: Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալներով` ռմբակոծության հետևանով ավերվել են բազմաթիվ տներ, դրանց փլատակներում դեռևս բազմաթիվ խաղաղ բնակիչներ կան:
Reuters գործակալությունը հայտնում է, որ սպանվել է նաև ընդդիմադիր Ազատ սիրիական բանակի առաջին առափնյա դիվիզիոն խմբի հրամանատարը։ Նշենք, որ Ազատ սիրիական բանակը սիրիական չափավոր ընդդիմության առավել ազդեցիկ խմբավորումներից է և վայելում է ԱՄՆ աջակցությունը։
Սիրիացի իրավապաշտպանները նաև հայտնել են, որ նախօրեին Լաթաքիայում սպանվել է ընդդիմության ևս երկու հրամանատար, երեքն էլ սպանվել են Հալեպի մոտակայքում ընթացող մարտերի ընթացքում: Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ռուսական օդուժը մեկ օրում իրականացրել է 33 թռիչք և հարվածներ հասցնել ЭԻսլամական պետությունэ ահաբեկչական խմբավորման 49 թիրախի։
Նշենք, որ ավելի վաղ Սիրիական ազատ բանակի առաջնորդ Բաշար ալ-Զուբին հրաժարվել էր միանալ «Իսլամական պետության» դեմ պայքարին Բաշար Ասադի զինուժի հետ միասին՝ հայտարարելով, որ նախ պետք է վերացնել նրանց, ովքեր ահաբեկիչբներին բերել են Սիրիա: