Իրատեսական ու զուսպ. տնտեսագետը՝ 2016թ պետբյուջեի նախագծի մասին
2016թ գլխավոր ֆինանսական փաստաթղթի նախագիծն արդեն հաստատված է, այն քննարկվելու է խորհրդարանում: Փորձագետների գնահատականները՝ ինչպես 2016թ.-ի Պետական բյուջեի նախագծի, այնպես էլ այս տնտեսական տարվա վերաբերյալ հակասական են: Մի բան ակնհայտ է՝ նախորդ տարվա համեմատ բյուջեն այնքան համեստ է, որ նույնիսկ պետական աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ: Տարբեր գնահատականներով, սա, սոցիալական նոր խնդիրներ է առաջացնելու: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը իրատեսական ու զուսպ է բնութագրել:
2015 թ էլ ինչպես վերջին մի քանի տարիներին, աշխարհաքաղաքական զարգացումներից զերծ չմնաց նաև Հայաստանն ու մեր երկրի տնտեսությունը: Ընդհանուր առմամբ, հնչող գնահատականները տարբեր են: Տրասնֆետների նվազում, գնողունակության անկում, ներմուծման նվազում և ոչ միայն: Անկումն ակնհայտ է գրեթե բոլոր ոլորտներում: Բացառությունը թերևս գյուղատնտեսությունն էր, որն էլ պայմանավորված է բնության բարեհաճությամբ: Այս տարի, սակայն, գյուղատնտեսական տարին էլ գյուղացիների ու մթերող ընկերություների համար նոր խնդիրներ ստեղծեց:
Օրերս Միջազգային Վերակառուցման ու Զարգացման եվրոպական բանկի գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը հայտարարեց,որ հաշվի առնելով ԱՎԾ ցուցանիշերը, պատրաստվում են փոխել Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ իերնց կանխատեսումները: Տարեսկզբի տնտեսական անկման փոխարեն ,միջազգային այս կառույցը 1-ից երեք տոկոս տնտեսական աճ է կանխատեսում:
Հայաստանի տնտեսական այս տարվանից ավելի համեստ ակնկալիքներ ունի տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Նրա սպասումները, մեղմ ասած, համեստ են նաև 2015թ Պետական բյուջեի կատարողականից: Տնտեսագետի վստահեցմամբ, այս մասին նույնիսկ կառավարական մակարդակում են խոսակցություններ շրջանառվում:
«Մեր մասնավոր գնահատականներից արդեն կառավարության մեջ գտնվող բարձր մակարդակներ ասում են այն մասին, որ ամենայն հավանականությամբ կա այդպիսի ելք, որպեսզի մենք չկարողանանք 2015թ բյուջեն ամբողջությամբ կատարել»:
Տնտեսագետը հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը իրատեսական ու զուսպ է բնութագրում, իսկ այն, որ հաջորդ տարվա բյուջեն իսկապես հավակնոտ չէ, խոսում է նաև այն, որ հաջորդ տարի կենսաթոշակների ու պետական աշխատավարձերի բարձրացում անգամ նախատեսված չէ: Փոխարենը հաջորդ տարվա բյուջեի նախագծում դեֆիցիտն է ավելացել, այն պետք է փակվի արտաքին միջոցների հաշվին: Սա էլ ռիսկային է դարձնելու արտաքին պարտքի շեմը:
Տնտեսական առաջընթացի հիմնական նախադրյալներից մեկն էլ՝ Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելն էր. «Հասկանալի է, որ այս պահի դրությամբ ԵՏՄ-ն որպես այդպիսին չի գործում»:
«Ներդրումների կտրվածքով Հայաստանում սով է»,- նշում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, նկատում,որ նվազել են ոչ միայն օտարերկայ այլև ներքին ենրդրումները: Դժվարությամբ, սակայն, թվարկում է ներդրումների նվազման հիմնական պատճառներից մեկը՝ ազատ տնտեսական մրցակցության բացակակայություն: