Հասարակություն

Հնդկական ապրանքների շունչը կրկին Երևանում է

alisagevorgyan
Երևանում այսօր բացվել է հնդկակական ապրանքների ցուցահանդես-տոնավաճառ: Երկու տասնյակից ավելի տաղավարներում ներկայացված է հնդկական կահույքի, զարդերի, հագուստի, սննդի ու դիամահարդարման պարագաների հարուստ տեսականի: Տոնավաճառի հյուրն էր նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, ում հետ «Ռադիոլուր»-ը զրուցել է հայ-հնդկական տնտեսական համագործակցության հեռանկարների մասին:

 

Համեմունքներ, զարդեր, նախշազարդ կտորեղեն, հագուստ, սպասքեղեն, փայտից պատրաստված իրեր. հնդկական ապրանքների շունչը կրկին Երևանում է: «Հնդիկ գործածարները Հյաստանում պարբերաբար կազմակերպում են նման տոնավաճառներ՝ փորձելով տեղական շուկայում զբաղեցնել որոշակի տարածք հնդկական ապրանքների համար»,-ասում է  Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն: Իսկ ինչ են նախընտրում հայ գնորդները հնդկական ապրանքների բազմազանության մեջ

«Դա հիմնականում գործվածքներն են, մետաքսե ու քաշմիրից հյուսված շարֆերը, ինչպես նաև զարդերը: Եթե նկատեցիք, դրանք այնքան էլ թանկ չեն և նախատեսված են  միջին խավի գնորդների համար»:

Հայաստանի ու Հնդկաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալներն, ըստ դեսպանի , ընդհանուր առմամբ չափազանց փոքր են: «Տարեկան 80-100 միլիոն դոլարը Հնդկաստանի չափանիշներով գրեթե ոչինչ է: Պետք է խոստովանենք, որ երկու ժողովուրդներին ավելի շատ միավուրում են մշակութային կապերը: Այդ առումով Հայաստանը մեզ համար  մոտ ու  հարազատ երկիր է: Մենք ունենք ընդհանուր ավանդույթներ, միևնույն պատկերացումները ընտանիքի մասին: Հնդկական ընտանիքներում ևս հարգում են ավագներին ու հաշվի են առնում նրանց կարծիքը»,-ասում է Սուրեշ Բաբուն: Դեսպանը  ցավում է, որ հնդիկ ներդրողներ Հյաստանում գրեթե չկան, սակայն համոզված է՝ հայ-հնդկական տնտեսական կապերը կարող են  զարգանալ, եթե հայկական կողմը որոշակի նախաձեռնողականանություն հանդես բերի

«Մենք շարունակ խրախուսում և հորդորում ենք մեր հայ գործընկերներին ավելի հաճախ մեկնել Հնդկաստան: Մենք ապրում են մի աշխարհում, որտեղ վաճառողը պետք քայլ անի դեպի գնորդը: Երբեք հակառակը տեղի չի ունենում: Եթե ցանկանում եք ներդրողներ, ուրեմն պետք է գնաք, հանդիպեք հնդիկ գործածարների հետ: Հրավիրեք նրանց Հայաստան, ներկայացնեք համագործակցության հնարավոր տարբերականեր: Հնդկաստանը Հայաստանի համար մեծ շուկա է: Այնտեղ մեծ պահանաջակ կարող են վայելել հայկական գինին, կոնյակը, գյուղատնտեսական ապրանքները: Ես տեսնում եմ, որ այստեղ իսկապես առողջ սնունդ է արտադրովում, որը մեծ պահանջարկ կարող է վայելել Հնդկաստանում:  Դրա համար էլ մեկ անգամ ևս կրկնում եմ ՝ հայ գործարարները պետք է գնան Հնդկաստան»:

Սուրեշ Բաբուի ձևակերպմամբ՝ շուկաների որոնման հարցում հայ գործարարները պահպանողական մոտեցում են ցուցաբերում՝ թիրախավորելով հիմնականում ռուսական շուկան ու նրա հնարավորությունները: Մինչդեռ աշխարհը մեծ է, իսկ հնարավորությունները տարբեր:

«Հնդկաստանում կարող է սպառվել ցանկացած ապրանք, ցանկացած ծավալով: Ի վերջո 1 միլիարդ 250 միլիոն բնակիչ ունեցող երկրի մասին է խոսքը»,-հիշեցնում է հնդիկ դեսպանը:

 

Back to top button