Հասարակություն

Համայն հայոց հոգևոր մայրաքաղաքը 2700 տարեկան է, նշվեց Էջմիածնի տոնը (ֆոտոշարք)

satikisahakyan

 

Էջմիածնի 2700- ամյակի տոնակատարության միջոցառումների  շարքը սկսվել էր դեռ 2 օր առաջ: Հոբելյանը  հիշարժան դարձնելու նպատակով  Էջմիածնի  Զոյայի անվան փողոցն ամիսներ առաջ կոչվեց  զորավար Անդրանիկի անունով, տեղադրվեց նաև  զորավարի բարձրաքանդակը:

Քաղաքում տեղադրվե լ  էր նաև անվանի երգահան Ռոմանոս Մելիքյանի բարձրաքանդակը, բացվել էր խաղահրապարակ, մանկապարտեզի նոր մասնաշենք:

Էջմիածնի հիմնադրման 2700- ամյակի տոնակատարությանն այսօր   մասնակցել է նախագահը Սերժ Սարգսյանը:  Վաղ առավոտյան  սուրբ Հռիփսիմե եկեղեցու հարևանությամբ՝  Վազգեն Սարգսյանի ավան փողոցի սկզբնամասում, բացվեց սպարապետի  բրոնզե կիսանդրին։ Ներկա էին  Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամները,  որոնց էլ տրվեց  հուշարձանի բացման պատիվը: Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը գոհունակությամբ է ընդունել սպարապետի կիսանդրու բացման նախաձեռնությունը հոգևոր մայրաքաղաքում՝Վազգենի գործը մնայուն է, նա դեռ շատ կհիշվի պատմությամ մեջ, ասում է նա։

Հուշարձանը կառուցվել է  Էջմիածնի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ, որտեղ ներդրվել է 8.6 մլն դրամ, իսկ  մայթերի բարեկարգման  նպատակով ծախսվել է 26 մլն դրամ: Կիսանդրու հեղինակը հայր և որդի Ռուբեն և Սևակ Նալբանդյաններն են, քանդակվել է շատ կարճ ժամանակամիջոցում, սակայն արվել է անհուն սիրով ու նվիրումով:  Բրոնզաձույլ կիսանդրին տեղադրված է տուֆակերտ պատվանդանին:

Հոբելյանական տոնի կապակցությանբ պետական բյուջեի միջոցներով  քաղաքի ծայրամասում կառուցվելու է մարզական համալիր : Սկզբում կկառուցվի լողավազանի մասնաշենքը, հետո մարզադահլիճը: Քաղաքում կան մարզադպրոցներ,  սակայն իրենց տարածքով ավելի փոքր են:  Նախագծի հեղինակ, ճարտարապետ Արմեն Մելքոնյանն է:

Հիմնանորոգումից հետո այսօր վերաբացվել է նաև Էջմիածնի Եղիշե Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցը, որտեղ սովորում է 215 աշակերտ: Շինարարական աշխատանքների իրականացման համար  քաղաքապետարանի բյուջեից ներդրվել է 9.4 մլն դրամ: Երեխաները սովորում են  գեղանկարչություն, դեկորատիվ կիրառական արվեստ։

Քաղաքի տոնին լավագույն նվեր էր նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի վերանորոգված  հանդիսությունների սրահի ու աշխատասենյակի բացումը, որտեղ այսօր հանդիսավորությամբ կատարվեց ամուսնության առաջին գրանցումը:

Էջմիածնի 2700-ամյակի  կապակցությամբ հոգևոր մայրաքաղաք էին այցելել քույր քաղաքների բարեկամները։ «Մենք միշտ զորավիգ ենք Էջմիածնին՝ մեր կատարած գործերով ու նվիրումներով»,- ասած Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ  Արթուր Խանջյանը։

Քաղաքի հիմնադրման հոբելյանական տոնին նվիրված հանդիասվոր նիստը բացվեց Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի օրհնությամբ: Քաղաքի տոնի կապակցությամբ մի շարք մտավորականներ արժանացան  Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչմանը: Այսօր նաեւ համագործակցության հուշագիր կնքվեց Էջմիածնի և  Ֆրանսիայի  Շալվիո  Շավանիու քաղաքների միջև:

Այնուհետև միջոցառումները շարունակվեցին շքերթով, թատերական ներկայացումներով, որին մասնակցում էին քաղաքի բորոր կրթական, մշակութային, պետական կառույցների ներկայացուցչները։ Տոնակատարությունների շարքը շարունակվելու է մինչև ուշ երեկո, այն կավարտվի համեգով ու հրավառությամբ:

Back to top button