Դաշնության խորհուրդը թույլատրել է արտերկրում ՌԴ զինուժի օգտագործումը
Ռուսաստանի Դաշնային խորհրդի անդամները միաձայն քվեարկել են ռուսական զորքերն արտերկրում օգտագործելու վճռի օգտին: Այդկերպ, նրանք բավարարել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խնդրանքը, որն ավելի վաղ ներկայացվել էր խորհրդարանին:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը դիմել է Ռուսաստանին՝ ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով, տեղեկացնում է РИА Новости— ն՝ Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովին հղումով:
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահը դիմել է մեր երկրի ղեկավարությանը՝ ռազմական օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Այդկերպ, կարելի է ասել, ահաբեկչության դեմ պայքարել պետք է, պետք է միավորել ջանքերը՝ պահպանելով, սակայն, միջազգային իրավունքի անհրաժեշտ նորմերը»,-ասել է Իվանովը։
Սերգեյ Իվանովը նշել է, որ ՌԴ Զինված ուժերի կիրառումը նախատեսվում է բացառապես օդային գործողությունների համար: